Ճապոնական հայտնի սարքավորումների արտադրող Toshiba ընկերությունը հայտարարել է իր ապրանքանիշի տակ դյուրակիր համակարգիչների և նոթբուքերի արտադրության դադարեցման մասին: Այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ընկերությունը գործել է համակարգիչների շուկայում արդեն 35 տարի:

Որոշումը կապված է նոութբուքերի արտադրությամբ զբաղվող մասնաճյուղի Sharp ընկերությանը վաճառելու հետ: Վերջինս ձեռք է բերել Toshiba-ի համակարգիչների արտադրության բիզնեսի բաժնետոմսերի մնացած 19.9%​​-ը, մինչ այդ՝ 2018-ին, Sharp-ը գնել էր վերահսկիչ բաժնեմասը՝ 80.1%-ի չափով: Toshiba-ի մնացած բաժնետոմսերը վաճառվել են տվյալ գործարքի սահմանում:

Անցյալ տարվա գարնանը Sharp-ը վերանվանել է Toshiba Client Solutions դուստր ձեռնարկությունը և սկսեց վաճառել համակարգիչներ Dynabook ապրանքանիշի ներքո: Նախկինում Toshiba-ն այդ ուղղությունը զարգացնում էր հիմնականում Ճապոնիայում: Այժմ Sharp-ը ապրանքանիշը տարածում է ամբողջ աշխարհում:

Toshiba-ն պաշտոնապես չի հայտարարել նոութբուքերի շուկան լքելու պատճառները, սակայն այդ որոշումը կարող է պայմանավորված լինել ապրանքանիշի արտադրանքի ցածր պահանջարկի պատճառով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close