30-50 տարի անց, երբ տեխնոլոգիան կմիավորի առկա մտքերը և տվյալները, ի՞նչ կունենանք մենք: Kaspersky-ն նշմարեց ապագան և գտավ պատասխանը:
Ռուսաստանյան DDB գովազդային ընկերության կողմից Kaspersky-ի համար նկարահանված Ֆուտուրիստական կարճ հոլովակում ներկայացվեց, թե ինչպիսին կլինի աշխարհը մոտ ապագայում:
Մարդը կվերացնի բոլոր կիբեր սպառնալիքները որպես երևույթ: Հակերներ ընդհանրապես չեն լինի: Եվ կհաստատվի մարդկանց և տեխնոլոգիաների բնական համակեցություն: Մարդիկ կկարողանան կենտրոնանալ իրենց արվեստի և գիտության վրա: Եվ դա կազդի ամեն ինչի և բոլորի վրա՝ սկսած նորածին երեխաներից և շներից մինչև սմարթ-լոգասենյակներ: Այդ ապագայի սկիզբը արդեն դրվել է Kaspersky OS օպերացիոն համակարգի շնորհիվ: Դա առաջին համակարգ է, որը լիարժեք համապատասխանում է կիբեր-իմունիտետի հայեցակարգին:
Ամեն օր, երբ մենք նայում ենք լուրերը, դժվար է հավատալ, որ աշխարհում կարող է ինչ-որ լավ բան կատարվել: Բայց դա լինելու է: Եթե տեխնոլոգիաները ունենան կիբեր-իմունիտետ, իսկ մարդիկ ունենան երազանքներ, ոչինչ չի կարող խանգարել մարդկանց միասին փոխել իրականությունը դեպի լավը: Այժմ խոսքը տեխնոլոգիաներինն է և դա նրանց առաջին շրջադարձն է դեպի մեզ: